ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնը հաստատել է 24-րդ թատերական տարեշրջանի պլանները:
Թատերախմբի հավաքը օգոստոսի 1-ին անցկացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել թատրոնի մամուլի ծառայությունը:
Ալեքսանդր Կալյագինը՝ ՌԴ Թատերական գործիչների միության նախագահը և թատրոնի ողջ անձնակազմը ուրախությամբ են ընդունել Արմեն Ջիգարխանյանի վերադարձը թատրոն ։
Թատրոնում պատմել են, որ առաջիկայում ծրագրված Է «Չառլի մորաքույրը» պրեմիերային բեմադրությունը՝ ըստ անգլիացի դրամատուրգ Բրենդոն Թոմասի պիեսի: Ջիգարխանյանը «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» նշանավոր ֆիլմում խաղացել Է ըստ այդ պիեսի: Մամուլի ծառայության տվյալներով՝ Ջիգարխանյանը որպես դերասան չի մասնակցելու որևէ ներկայացման, բայց յուրաքանչյուր բեմադրության կմասնակցի որպես գեղարվեստական ղեկավար:
Թատրոնի անձնակազմը նշել է, որ Արմեն Բորիսովիչը մասնակցում է բոլոր ներկայացումների փորձերին, անում է դիտողություններ և դիտարկումներ։
Նշենք, որ 2018 թ․ Արմեն Ջիգարխանյանը մի քանի անգամ հոսպիտալացվել է, նա երկար ժամանակ հանրության մեջ չէր հայտնվում առողջության հետ կապված խնդիրների պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







