Երևանի պետական համալսարանը կրթության որակով ընդգրկվել է աշխարհի լավագույն բուհերի ցանկում: Այդ մասին հայտնում է Համալսարանների համաշխարհային վարկանիշի կենտրոնը (CWUR):
ԵՊՀ-ն ցուցակում 1930-րդն է: CWUR-ը համալսարանները գնահատել է 7 ցուցանիշներով՝ կրթության որակ, աշխատաշուկայում շրջանավարտների պահանջարկ, գիտամանկավարժական կազմի որակ, գիտական գործունեության մակարդակ, հրատարակությունների որակ, հեղինակություն:
Ցուցակում տարբեր երկրներից ընդգրկվել են 2000 բուհեր: Առաջին հինգ հորիզոնականները զբաղեցրել են համալսարաններ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից: Առաջին տեղում Հարվարդն է, նրան հաջորդում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը:
Երրորդ տեղում Սթենֆորդի համալսարանն է: Առաջատարների հնգյակը եզրափակում են Մեծ Բրիտանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ Քեմբրիջն ու Օքսֆորդը, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են չորրորդ և հինգերորդ հորիզոնականները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







