Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:13

Այսօր Վիկտոր համբարձումյանի մահվան օրն է

Այսօր Վիկտոր համբարձումյանի մահվան օրն է

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թվականին Թիֆլիսում: Նա մանկուց մեծ հետաքրքություն ուներ թվերի նկատմամբ: Դպրոցական տարիներից արդեն ակնհայտ էր նրա մեծ սերն աստղագիտության ու մաթեմատիկայի նկատմամբ:

Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։ Նա սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։

Նա Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր է, ՀՀ ազգային հերոս, Սոցիալաիստական աշխատանքի կրկնակի հերոս, արժանացել է բազմաթիվ ակադեմիական մրցանակների: Նրա կյանքի ամենակարևոր ձեռքբերումն, անկասկած, Բյուրականի աստղադիտարանն է:

Այս աստղադիտարանը համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն կենտրոններից մեկը: Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ բնակելի ավանից և գործառնական մասից, որը ներառնում է դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տունը: Արտաքին մուտքի աստիճանավանդակն ունի յուրահատուկ ճարտարապետական ոճ: Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ բնակելի ավանից և գործառնական մասից, որը ներառնում է դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տունը: Արտաքին մուտքի աստիճանավանդակը ունի յուրահատուկ ճարտարապետական ոճ:

Հիմա էլ աստղադիտարանը շարունակում է իր բուռն գործունեությունը: Վերջին 15 տարվա տվյալներով՝ «Scopus» միջազգային տվյալների շտեմարանում երկրների վարկանիշային ցանկում Հայաստանն աստղագիտությամբ զբաղեցնում է 39-րդ տեղը, իսկ սա բավականին լուրջ արդյունք է, եթե նկատի ունենանք այդ ոլորտում կատարվող ներդրումների ոչ այնքան մեծ ծավալները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+