Այսօր ձեզ կներկայացնենք հաջորդ մեծանուն արցախցուն, ով, ի ուրախություն շատերի, ապրում է մեր կողքին, շարունակում է ստեղծագործել և լույս սփռել մարդկային հոգու մութ անկյունների վրա: Իր ստեղծագործություններով օգնում գտնել շատ ու շատ հարցերի պատասխաններ:
Խոսքը հայ բանաստեղծ, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր` Վարդան (Սլավիկ) Հակոբյանի մասին է:
Վարդան անունը գրողի գրական կեղծանունն է, որը կնքել է Հովհաննես Շիրազը:
Վարդան Հակոբյանը ծնվել է 1948 թվականի մայիսի 21-ին ԼՂՀ Արփագյադուկ գյուղում: Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը:
1983-ից Ստեփանակերտի «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում է աշխատել:
Արցախցի գրողը 1983-1991թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար, իսկ 1991 թվականից ցայսօր զբաղեցնում է ԼՂՀ գրողների միության նախագահի պաշտոնը:
Գրողի ստեղծագործությունները բեմադրվել են Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, ինչպես նաև Հայաստանի պետական և ժողովրդական թատրոնի կողմից:
Հակոբյանի նախաձեռնությամբ հիմնադրվել և խմբագրվել են «Արցախ» երկամսյա և «Պըլը-Պուղի» երկիծական հանդեսները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







