Երևանում նախատեսվում է կառուցել 270 մետր բարձրությամբ, 71 հարկից բաղկացած «Անմոռուկ» բազմաֆունկցիոնալ համալիրը։ Կառույցը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում ամենաբարձր շենքն է լինելու:
Այս առիթով օգոստոսի 19-ին՝ ժամը 15։30-ին, Երևանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Արարատ շքասրահում, «Լաուրա ինվեսթմընթ» ՍՊԸ (Հայաստան) և «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ՍՊԸ (Արաբական Միացյալ էմիրություններ) ընկերությունների ներկայացուցիչները հուշագրի կստորագրեն։
«Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունը «Անմոռուկ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման նախաձեռնողն է։
Ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը 5-6 տարի:
Համալիրի կառուցման ներկայիս փուլում, հիմք ընդունելով էսքիզային նախագիծը, ամբողջ նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ 250 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 2500 աշխատատեղ, իսկ շինարարության ավարտից հետո, հետագա սպասակաման համար՝ 1300 աշխատատեղ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







