Այդ օրը փառատոնի մասնակիցներն առավոտյան 10-ին կհավաքվեն Երևանի Շահումյանի հրապարակում և կուղևորվեն դեպի Բուժական: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն մոտ 70 բայքերներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Իրանից, ԱՄՆ-ից, Չեխիայից եւ այլ երկրներից: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն խաղեր և տարաբնույթ միջոցառումներ: Իսկ այդ ամենի ընթացքում կհնչի ռոք և մետալ երաժշտություն:
Նպատակը Հայաստանում մոտոտուրիզմի զարգացումն է:
Նշենք, որ փառատոնը կտևի 3 օր և 4 գիշեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







