Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+1°
  • Կապան+4°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 10:09

Ճանապարհ դեպի անմահություն․ Լյուբչիյ Վալերիյ Զախարի

Մարտակերտի շրջանում կռված և զոհված հերոս պատանիների շարքում է 1974 թ․ հուլիսի 19-ին Ուկրաինայի Շեպետովկա քաղաքում ծնված Լյուբչիյ Զախար Վալերին։ Հայրը՝ Լյուբչիյ Վալերիյ Զախարի, մայրը՝ Լյուբչայա (Թորոսյան) Ջուլիետա Իշխանի։ Մինչև 1984 թ․-ը Լյուբչիյ Զախարիի ընտանիքը բնակվում էր Շեպետովկայում, այնուհետ տղան մոր և քրոջ հետ տեղափոխվում է Երևան։

Տղայի մայրը պատմում էր, որ Զախարը մանկուց համոզված էր, որ մեծանալու է և հերոս դառնա։ Երբ առաջին դասարանում ուսուցիչը հարցրել է երեխաներին, թե ով ինչ է ուզում դառնալ, նա հպարտ վեր է կացել և ասել, որ ուզում է հերոս դառնալ։

1993 թվականի մայիսի 4-ին իր ուկրաինացի ընկերոջ հետ Զախարը մեկնում է Ստեփանակերտ և պատանի տղաներից բաղկացած «Երիտասարդական խմբի» կազմում սկսում իր մարտական ուղին

Նա կռվում էր ռազմաճակատի ամենածանր հատվածում՝ Մարտակերտի շրջանում։

Հուլիսի 17-ին Զախար Լյուբչին զոհվում է։

Մայրը նշում է, որ ինքը նույնիսկ փորձ չարեց նրան կանգնեցնելու, քանի որ գիտեր նրա հաստատուն բնավորությունը:

Իր վերջին հանգրվանը հերոս պատանին գտավ Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+