ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 4-ին ժամը 19:20-ին Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել:
Նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ՀՀ գլխավոր դատախազությունը դեպքի հանգամանքները պարզում է, առայժմ կասկածյալներ չկան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







