Ռուս գիտնականները հույս ունեն, որ քիմիական պարբերական աղյուսակն իր «Մենդելեևի աղյուսակ» ձևակերպումը կստանա միջազգայնորեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ղեկավար Ալեքսանդր Սերգեևը՝ Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ:
Ըստ ՄԱԿ-ի՝ 2019 թվականը հայտարարվում է քիմիական պարբերական աղյուսակի տարի՝ ի նշանավորում դրա ստեղծման 150 ամյակի։ Թեպետ գիտական շրջանակներում պարբերականը հայտնի է «Մենդելեևի աղյուսակ» անվանումով, ի նշանավորում դրա կազմող Դմիտրի Մենդելևի, սակայն միջազգայնորեն այդ անունն ամրագրված չէ և գիտնականները հույս ունեն , որ այս տարի դեկտեմբերին Տոկիոյում կայացող գիտաժողովի ժամանակ այն կհաստատվի։
Գիտնականները հույս ունեն, որ պարբերական աղյուսակի 118-րդ տարրը հայտնաբերող գիտնական, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը կարժանանա Նոբելյան մրցանակի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







