Ինչպես գրել է իր էջում Գագիկ Սուրենյանցը ՝ սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։ Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Եկող արկտիկական օդը, բախվելով մեր տարածաշրջանում առկա արևադարձային տաք օդային հոսանքների հետ, կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-10-ին ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում , Սյունիքում և Արցախում նաև մառախուղ։
Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևանում շաբաթ և կիրակի սպասվում են անձրևներ և ամպրոպ, որոնց ժամանակ քամին կարող է ուժգնանալ մինչև 15-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +17+19, վաղը ցերեկը՝ +27+29 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+21,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+21,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +25+27,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+21,
Լոռիում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +15+19,
Տավուշում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+21,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+29,
Արարատում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +27+29,
Արմավիրում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+21,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +27+29,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +16+20,
Արցախում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +17+21 (հովիտներում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +24+28):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







