Հոկայդոյի համալսարանի ուսումնասիրող խումբը Օխոտի ծովի առափնյա շրջանում հայտնաբերել է չորս կետի գանգոսկր։
Դրանք դասակարգվել են բերարդի կոչվող կետերի շարքին, սակայն ուսումնասիրող խմբի անդամներից մեկը նշել է, որ այնուամենայնիվ, դժվար էր կողմնորոշվել, քանի որ չափերով հայտնաբերված կետերն ավելի փոքր էին, բերանային հատվածն ավելի կարճ է, ինչը բնորոշ չէ բերարդի կետերին։
Ունենալով ընդամենը 6,2-6,5 մետր երկարություն, այս կետերը ստացել են Մինի Բերարդի անվանումը։ Այս տեսակի կետերը լողում են օվկիանոսի խորքերում, ինչը դժվարեցնում է նրանց ուսումնասիրությունը։
նշում են, որ անգամ հասուն կետի չափերը հստակ պարզ չեն, որովհետև այդպիսիք չեն հանդիպել դեռևս։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







