Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում, 13-ին, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը, 15-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +10+15
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +10+15
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +16+18
Սևանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +10+15
Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +10+14
Տավուշում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +13+18
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +10+15
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +16+18
Արարատում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +19+22
Արմավիրում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +19+22
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +10+15
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +19+22
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +16+19
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +10+13
Արցախի հովիտներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +16+21
Արցախի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +11+14
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







