Առողջապահության նախարարը հայտարարություն է տարածել իր Ֆեյսբուքյան կայքէջում, ըստ որի՝ կպարզեցվի պետական պատվերի շրջանակներում երեխաններին բուժօգնության տրամադրման գործընթացը։
«Այլևս անհրաժեշտ չի լինի ուղեգրի հետ բուժհիմնարկ ներկայացնել «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»։ Կարիք կլինի ներկայացնել միայն երեխայի ծննդականը և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթ»- գրել է Արսեն Թորոսյանը։
Նախարարը նշել է, որ հրամանն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







