«Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Ընկերության աշխատակիցները պահանջում են վճարել իրենց աշխատավարձը՝ նշելով, որ ըստ «Սանիթեք»-ի պարզաբանման, Երևանի քաղաքապետարանը չի կատարել ընկերության նկատմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունները։
Ընկերության աշխատակիցները բողոքի ակցիան սկսել են «Սանիթեք» գրասենյակի տարածքից, այնուհետև քայլերթով շարժվել են դեպի քաղաքապետարան։ Ակցիայի մասնակիցներին միացել են նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամները՝ ի դեմս ընկերության ղեկավար Սոնա Աղեկյանի։
Ընկերության աշխատակիցները պահանջում են հադիպում քաղաքապետի հետ կամ աշխատավարձի վճարում մինչև օրվա վերջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







