Ժամկետային զինծառայող Նորիկ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից էր: «Երեխաներիցս 3-ը շատ հանգիստ էին, իսկ մյուս 3-ը՝ աշխույժ ու ճարպիկ: Նորիկս բնավորությամբ հանդարտ, լսող երեխա էր` տանն էլ, դպրոցում էլ: Եթե ինչ-որ բան ասում, խնդրում էինք, անձայն անում էր: Դպրոցում շատ էր սիրում գծագրություն, բոլորի փոխարեն նա էր անում: Ձեռքից ամեն ինչ գալիս էր, վերջերս էլ հորն էր սկսել օգնել, գյուղում տներն էին վերանորոգում, եթե գործ լինում էր»,-տարիներ առաջ պատմել է Նորիկի մայրը:
2016 թվականի պատերազմի ժամանակ նա ևս այն քաջորդիների շարքում էր, ովքեր զոհվեցին:2016 թ.-ի ապրիլի 2-ին Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ Նորիկը զոհվեց:
Հետմահու Նորիկ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







