ԱՄՆ Սենատի Հատկացումների կոմիտեն հավանություն է տվել Հայաստանին օգնությունն ավելացնելու նախաձեռնությանը:
ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն միաձայն հավանություն է տվել Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու նախաձեռնությանը։
Ֆինանսական միջոցները տրամադրվում են որպես աջակցություն ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին։
Նախաձեռության հեղինակներն են սենատորներ Լինդսի Գրեմը և Քրիս վան Հոլենը։
Ֆինանսական նոր հատկացումները տրվում են որպես հավելում Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամի 17․6 մլն դոլար հատկացումներին։
ԱՄՆ Սենատի Հատկացումների կոմիտեն ավելի վաղ հաստատել էր Հայաստանին 1,5 մլն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության և պրոֆեսիոնալ պատրաստման և 1 մլն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման համար հատկացնելու առաջարկությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







