Մարդիկ, որոնք փոխում են պատմության հոսքը, եզակի են: Համաշխարհային պատմության մեջ այդ եզակիներից է Մահաթմա Գանդին:Հնդկաստանի առաջնորդն ու ազգային-ազատագրական շարժման հիմնադիրներից մեկը համարվել է «հազարամյակի մարդը»: Նրա կյանքն ու գործունեությունը հիմնված էր մեկ սկզբունքի՝ խաղաղասիրության վրա, նա համոզված էր, որ հաղթանակի գրավականը ոչ թե բռնությունն է, այլ սերն ու խաղաղությունը: Պատահական չէ, որ նրա ծննդյան օրը համարվում է Ուժ չգործադրելու միջազգային օր:
Մեծ մտածողի խորհուրդները միշտ արդիական են և ուսանելի. այսօր ներկայացնում ենք նրա կարևորագույն ուղերձներից մի քանիսը.
Պետք է հասկանալ, որ մարդիկ չեն կարող միանման մտածել, և որ մենք տեսնում ենք միևնույն ճշմարտության կտորները տարբեր անկյունների տակ:
Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ
Ազատությունը ոչինչ չարժե, եթե այն իր մեջ չի պարունակում սխալվելու ազատություն:
«Ոչը»՝ ասված խորը համոզվածությամբ, ավելի լավ է քան «այո»-ն, որն ասվել է միայն ինչ-որ մեկին ուրախացնելու կամ, որ ավելի վատ է, խնդիրներից խուսափելու համար:
Երջանկությունը մտածածիդ, ասածիդ ու արածիդ մեջ եղած ներդաշնակությունն է:
Ես ուզում եմ ապրել այնպիսի տան մեջ, որի բոլոր պատուհաններն ու դռները բաց են, և տարբեր երկրների, ժողովուրդների «մշակութային քամիները» անցնում են իմ տան միջով, սակայն ես հրաժարվում եմ տարվել նրանցից որևէ մեկով:
Ես իմ երկրի համար ազատություն եմ ուզում, որ մյուս երկրները կարողանան մեր անկախությունից ինչ-որ բան սովորել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







