Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն ամբողջ աշխարհում նշվում է հոկտեմբերի 4-ին:
Այն սկզբնավորվել է 1931թ. Ֆլորենցիայում (Իտալիա) անցկացվող բնապահպանական շարժումներից՝ Բնապահպանական շարժման կողմնակիցների միջազգային համաժողովում և կոչված է ուղղելու մարդկության ուշադրությունը մոլորակի մյուս բնակիչների խնդիրների վրա։
Հոտեմբերի 4-ի՝ որպես կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա ընտրությունը, կապված է կաթոլիկ Ֆրանցիսկոս Ասիզիի հիշատակի օրվա հետ, ով համարվում է կենդանիների հովանավոր:
Համաձայն վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալների՝ յուրաքանչյուր ժամը մեկ Երկիր մոլորակից անհետանում է 3 կենդանատեսակ, օրական անհետանում է ֆլորայի և ֆաունայի 70 տեսակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







