Երևանի տոնը այս տարի հոկտեմբերի 19-ին։ Քաղաքի տարբեր վարչական շրջաններում անց են կացվելու տոնական բազմաբնույթ միջոցառումներ։ Այս մասին հայտնել է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբաթյանը:
«Միջոցառումները բազմաթիվ են: 12 վարչական շրջաններում կլինեն տարբեր միջոցառումներ»,-ասաց Կուբաթյանը: Քաղաքապետարանից միջոցառումների վերաբերյալ այլ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ»,- նշել է Իոսիֆ Կուբաթյանը։
Նա հավելել է, որ քաղաքի տոնը նշելու նպատակով կծախսվի մոտ 150 մլն դրամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







