ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է Վրաստանի տարածք Հայաստանի լրագրողների մուտքի արգելքի մասին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով «epress» կայքի լրագրողներին Վրաստան մուտք գործել թույլ չտալու միջադեպին։
Աննա Նաղդալյանը նշել է, որ այդ միջադեպից հետո Վրաստանում Հայաստանի դեսպանատունն անմիջապես կապ է հաստատել վրաց մեր գործընկերների հետ:
«Խնդրի վերաբերյալ մեր մոտեցումները ներկայացվել են Վրաստանի արտգործնախարարությանը։ Մենք այս հարցում ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը: Երբ դա լինի, Վրաստանում մեր դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- նշել է Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն էին տարածել այն մասին, որ հոկտեմբերի 11-ին ավելի քան 4 ժամ վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա-Բավրա» անցակետում պահելուց հետո «Epress.am»-ի լրագրողներին արգելել են մուտք գործել Վրաստան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







