Հենրի Էլիբեկյանը ծնվել է 1936 թվականին Թբիլիսիում։ 1954-1956թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ դերասանական ֆակուլտետում: 1967 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, գեղանկարչության ֆակուլտետը:
Հենրի Էլիբեկյանը 70-ականների և 80-ականների ընթացքում ստեղծել է դիմանկարների մի ամբողջ պատկերասրահ, որտեղ վերստեղծվել է ռեժիսորների, նկարիչների, բանաստեղծների, կոմպոզիտորների (Կոմիտաս, Պիրոսման, Չարենց, Թաիրով, Բրեխտ) պատկերները:
Հենրի Էլիբեկյանի ստեղծագործությունները ներկայացված են Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի պետական պատկերասրահում, Վրաստանի արվեստի պետական թանգարանում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում և արտերկրում։
Հենրի Էլիբեկյանի մահվան առթիվ ցավակցական հեռագիր էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Էլիբեկյանը յուրահատուկ ստեղծագործական ձեռագրով իր ուրույն տեղն է զբաղեցրել հայ գեղանկարչական և քանդակագործական արվեստում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







