Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:51

Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով կերկարացվի

Հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանի փաստաբանի կողմից ներկայացրած գրավի միջնորդությունը և Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով:

Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատարանի որոշումն իրենց համար զարմանալի չէր․«Քանի որ, նախորդ անգամ փորձը ցույց տվեց (խոսքը՝ սեպտեմբերի 30-ի մասին է, երբ Վերաքննիչ դատարան մերժեց փաստաբանների բողոքն առաջին ատյանի դատարանի` Խաչատրյանին կալանավորելու որոշման մասով), որ դատարաններն ի վիճակի չեն այս քրեական գործով օբյեկտիվ և արդար որոշում կայացնել, իսկ սրանք ուղղակի խոսքեր չեն, այլ ապացուցված փաստեր են, ուստի մի շարք խախտումներ տեղի ունեցան, սակայն, եթե, դրանք չլինեին, դատարանը ստիպված պետք է կալանավորման միջնորդությունը մերժեր»։

Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ միանշանակ իրենք բողոքարկելու են որոշումը. «Կալանավորման նախորդ որոշումը մեր կողմից արդեն իսկ բողոքարկվել էր վճռաբեկ դատարանում, դատարանի որոշումը ստանալուց հետո արդեն այսօրվա որոշումը կբողոքարկենք, կտեսնենք այս անգամ ինչ հիմքեր, հիմնավորումներ կնշի դատարանը»,- ընդգծեց պաշտպանը։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Խաչատրյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց, միջնորդել էր թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ որպես գրավի չափ առաջարկելով 230 մլն դրամը, որը փաստորեն, դատարանը մերժել է։

Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30–ին: Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+