Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Վանաձոր քաղաք կատարած այցի շրջանակներում այցելել է երեկ՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի ընտանիքին։
Վարչապետն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, Փրկարար ծառայության սերժանտ 22-ամյա Սամվել Դևելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Telegram-յան էջից։
Երեկ Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում, բռնկված խոշոր հրդեհը մարելիս երկու հրշեջ-փրկարար այրվածքներ են ստացել որոնցից 22-ամյա Սամվել Դևելյանը մահացել է, իսկ Էդգար Գրիգորյանը Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







