Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Մայրաքաղաք Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերը +7 աստիճանից կեսօրին կհասնի առավելագույնը +23 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Վայոց Ձորի լեռներում, Սյունիքի նախալեռնային շրջաններում գիշերը կնվազի մինչև -2 ասիտճան, իսկ ցերեկը կհասնի առավելագունը 18 աստիճան տաքության: Տավուշում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում և Արցախում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +4 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +24 աստիճան տաքության:
Քամին հարավ-արևելյան ուղղության է՝ 3-8 մ/վ արագության:
Հայաստանի եղանակային պատմության ընթացքում հոկտեմբերի 29-ի համար գրանցված նվազագույն աստիճանը արձանագրվել է 1977թ.` հասնելով -3,4 աստիճանի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







