Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել Diplomatic world եվրոպական հեղինակավոր ամսագրին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Աննա Հակոբյանը։
Աննա Հակոբյանը նշել է, որ Diplomatic world ամսագրին պատմել է Հայաստանի, հայկական մշակույթի և պատմության, Թավշյա հեղափոխության, խաղաղության և կանանց դերակատարության մասին։
Հարցազրույցը կհրապարակվի ամսագրի դեկտեմբերյան համարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







