Գուցե պետք է գա ժամանակ, որ բուհերում ընտրական եղանակով անցնեն լեզու, գրականություն և պատմություն, բայց միայն այն դեպքում, երբ դպրոցը լիարժեք կվերակառուցվի, այդ գիտելիքները հիմնավորապես կուսուցանվեն դպրոցներում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը։
«Դպրոցը դեռ չվերականգնած՝ բուհերից հանում են այդ առարկան, իսկ այդ առարկան մեր ժողովրդի գոյատևման ճանապարհին էական, ես կասեի` անփոխարինելի դեր է խաղում»,- ընդգծել է Արծրուն Ավագյանը։
Նրա խոսքով՝ արդեն 30 տարի է, ինչ ողբերգական վիճակում է գտնվում դպրոցական կրթությունը Հայաստանում, և քիչ բան է արվում շտկման համար:
Անդրադառնալով համալսարանում անցկացվող դասադուլին՝ Արծրուն Ավագյանը նշել է, որ դեմ է դասադուլին՝ բոլոր ժամանակներում, սակայն երբեմն դասադուլներն արդարացված են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







