Հայաստանի առողջապահության նախարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Գործադիր կոմիտեի անդամ Արսեն Թորոսյանը նոյեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Աբրահամ Խաշմանյանի նշանակումը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը ՀՖՖ Գործադիր կոմիտեի լիազորությունն է։ Նախատեսված է հետևյալ ընթացակարգը՝ թեկնածուի առաջադրում, քվեարկություն, նշանակում: Այս ամենը տվյալ դեպքում չի եղել։ Ես ենթադրում եմ, որ ՀՖՖ նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց կսկսվի», – ասել է Թորոսյանը ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ՀՖՖ պաշտոնական կայքում տեղադրվել էր հաղորդագրություն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







