Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Սպասվում է ջերմաստիճանի բարձրացում. նոյեմբերի 8-9-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +3 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +19 աստիճանի:
Լոռիում, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -4 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +17 աստիճան տաքության:
Տավուշի մարզում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային շրջաններում և Արցախում ջերմաստիճանը գիշերը +2 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +23 աստիճան տաքության:
Քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







