Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +4 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +20 աստիճանի:
Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -4 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +18 աստիճան տաքության:
Տավուշի մարզում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային շրջաններում և Արցախում ջերմաստիճանը գիշերը +3 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +20 աստիճան տաքության:
Նոյեմբերի 9-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:
Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







