Աշխարհի բազմաթիվ երկրներում նոյեմբերի 17-ը նշում է որպես ուսանողների միջազգային օր։ Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում:
1939 թվականի հոկտեմբերի 28-ին Չեխոսլովակիայում չեխ ուսանողներն ու նրանց դասախոսները փողոց են դուրս եկել՝ նշելու Չեխոսլովակիայի Հանրապետության 21-ամյակը։ Ֆաշիստները ցրել են խաղաղ ցույցը։ Բախումների ժամանակ սպանվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը։ Օպլետալի սպանությունը դառնում է զանգվածային բողոքի ակցիաների պատճառ։
Նոյեմբերի 17-ին ձերբակալվել է 1200 ուսանող և ուղարկվել Զակսենխաուզեն համակենտրոնացման ճամբար, 9 ուսանող գնդակահարվել է։
Տարիներ անց՝ 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում անցկացվում է Ուսանողների համաշխարհային կոնգրեսը, որի ժամանակ նոյեմբերի 17-ը հռչակվում է ուսանողների միջազգային օր։
Ուսանողների միջազգային օրը երիտասարդական եռանդի, ուրախության և առաջընթացի խորհրդանիշն է։
Armenia Today-ը տոնի առթիվ շնորհավորում է ուսանողներին և մաղթում բազում նվաճումներ գիտության ասպարեզում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







