Նոյեմբերի 26-ը Տեղեկատվության համաշխարհային օրն է (World Information Day): Օրն սկսել է նշվել սկսած 1994թ-ից Տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ: Այս կազմակերպությունը գլխավոր խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհուրդներում:
Տեղեկատվության համաշխարհային օրը ներկայումս նշվում է աշխարհի մի շարք երկրներում:
Տեղեկատվությունը, ընդհանուր առմամբ, մի մարդուց մյուսին փոխանցվող տեղեկությունն ու վկայությունն է, որը կարող է լինել բանավոր, գրավոր կամ այլ տարբերակով, օրինակ` տեխնիկական միջոցների կիրառմամբ:
Տեղեկատվությունը մարդկության կյանքում խաղում է շատ կարևոր դեր: Այն, կարելի է ասել, ժամանակակից աշխարհի գլխավոր արժեքն է: Բոլորին է քաջ հայտնի հետևյալ արտահայտությունը. «Ով տիրապետում է տեղեկատվությանը, նա տիրում է աշխարհին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







