«Մատչ TV» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել են ԱՄՆ Սենատի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը:
«Հայ ժողովրդի համար նշանակալից օր է: Հանգիստ ննջեք, իմ նախնիներ: Մենք աղոթում ենք ձեզ համար և երբեք չենք մոռանա այս ողբերգությունը և ոչ մեկին թույլ չենք տա մոռանալ այն»,- գրել է Կանդելակին:
Իրեն ուղղված շնորհավորանքներին՝ Սիմոնյանը պատասխանել է․
«Իմ երախտագիտությունն ու արցունքներն եմ հղում, որ 1915-ին գազանաբար տանջահար արված իմ նախնիների արյունից են թորվել այս հարյուր տարիներին: Մենք հիշում ենք: Շնորհակալ ենք, որ դուք նույնպես հիշում եք»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







