ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը հայտարարություն է տարածել՝ կապված հակասանիտարական վիճակում մսի վաճառքի հետ:Ըստ հայտարարության ՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները կաշխատեն նաև հանգստյան օրերին, քանի որ հաճախակիացել են սանիտարահիգիենիկ վատ պայմաններրում մթերքի վաճառքները:
Ըստ աղբյուրի՝ «Դեկտեմբերի 21-ին և 22-ին, Տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, համագործակցելով շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝ հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Փողոցում, հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ քանակությամբ մսի առուվաճառքն արգելվել է»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







