ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile-Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Էջմիածնում գործող «Մեր տուն» սոցիալական հասարակական կազմակերպություն։ Այս մասին վարչապետի տիկինը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Սիրեցի «Մեր տուն»-ն ու «Մեր տան» մեծ ընտանիքին։ Հանդիպման առաջին իսկ վայրկյանից զգացի մեծ ջերմություն, հոգատարություն միմյանց հանդեպ ու ընտանեկան մթնոլորտ։ Ձեզ հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն շատ հուզիչ էր ու շատ թանկ»,- գրել է Աննա Հակոբյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







