Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Իրանի մայրաքաղաք Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և հարազատներին: Այս մասին տեղեկատվություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Մեր վշտակցությունն ենք բերում Իրանում ուկրաինական ուղևորատար «Boeing-737» ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Թող Աստված խաղաղության մեջ հանգչեցնի նրանց հոգիները»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ցավակցական ուղերձում:
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող «Boeing-737» ինքնաթիռը:
IRNA գործակալության տվյալներով՝ ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







