Կառավարության որոշմամբ 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 300 000 դրամ։
Այսպիսով՝ միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա միտված է խթանելու ավելի շատ երեխաներ ունենալուն և կանանց ներգրավվածությունը հանրային տնտեսական կյանքում մեծացնելուն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







