Հանրապետության տարածքում հունվարի 17-ի և 20-ի գիշերը, հունվարի 19-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 17-ի և 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -3 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +5 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -10 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +3 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -4 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +6 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում, ինչպես նաև Ֆավուշի մարզում սպասվում է -3-ից մինչև +7 աստիճան տաքություն։
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







