ՀՀ քննչական կոմիտեն իր կայքում հերքում է տարածել՝ կապված «Ժողովուրդ» օրաթերթում այսօր հրապարակված «ՀՔԾ պետը հրաժարվել է տալ իր հեռախոսը» վերտառությամբ հոդվածի հետ: Քննչական կոմիտեի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով զննության է ենթարկվել նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի բջջային հեռախոսը»:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ հիշյալ քրեական գործով ձեռք բերված այլ տվյալները հրապարակման ենթակա չեն և հանդիսանում են նախաքննական գաղտնիք:
««Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց»,-եզրափակվում է հայտարարությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







