Հանրապետության տարածքում հունվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Օդի ջերմաստիճանը հունվարի 21-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
Մայրաքաղաքում հունվարի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 20-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







