Արդեն մի քանի օր է, ինչ Կառավարության դիմաց մսավաճառներն ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշումը, ըստ որի՝ Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ։
Մասնակիցները վստահեցնում են, որ օրենքը կհանգեցնի արտագաղթի, քանզի ընդունողները չեն եղել գյուղում, հաշվի չեն առել գյուղացու կարծիքը, չգիտեն պայմանները, ինֆորմացիա չունեն գյուղացու ֆինանսական միջոցների մասին։
Ակցիայի մասնակիցներն այս պահին փակել են Կառավարության հարակից փողոցը՝ կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատասխան տալ այս որոշման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







