Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցի առթիվ ցավակցական գրառում է արել, փոխանցում է ermenihaber-ը։
Էքրեմ Իմամօղլուն Թվիթերի իր միկրոբլոգում նշել է, որ Հրանտ Դինքը մի մարդ էր, ում սրտում ու խոսքում խաղաղություն կար:
«Նա լրագրող էր, որը սիրում էր ուսումնասիրություններ անել: Մեզանից հեռացավ մեր պատմության ու երկրի համար շատ ցավալի ձևով: Ամեն անգամ նրա անունը լսելիս այդ ցավը կրկին զգում ենք: Նրան հարգանքով եմ հիշում, թող հոգին լույս դառնա»,- գրել է Ստամբուլի քաղաքապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







