Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն հունվարի 21-ին անցկացրել է քաղաքացիների 2020 թվականի առաջին ընդունելությունը: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարը լսել է բարձրացված հարցերը և խնդիրները, ինչպես նաև ոլորտում կատարվող բարեփոխումների վերաբերյալ քաղաքացիների դրական արձագանքը:
Ըստ գործող կարգի` ընդունելությանը գրանցված քաղաքացիները նախարարին են դիմել տարբեր հարցերով` ակնկալելով տարաբնույթ լուծումներ:
Հանձնաժողովային կարգով յուրաքանչյուր դեպք քննարկվել է անհատական: Քաղաքացիներին տրվել է պարզաբանում նրանց իրավունքների վերաբերյալ: Նախարարը մասնագետներին հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրել որոշ հարցեր` քաղաքացիներին հնարավորության դեպքում աջակցելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







