Ռուսաստանի Վարչապետ Միխաիլ Միշուստինը պարգևատրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին մեդալով: Կառավարության ղեկավարի կողմից պարգևատրման մասին տեղեկատվությունը տեղադրվել է Իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում:
Տիգրան Սարգսյանը պարգևատրվել է Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով: Աղբյուրի համաձայն` Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման և ամրապնդման գործում իր ավանդի համար»:
Նշենք, որ Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016թ. փետրվարի 1-ից: Այդ պաշտոնում նրան կփոխարինի Բելառուսի նախկին վարչապետ և Հանրապետության խորհրդի ներկա ղեկավար Միխաիլ Մյասնիկովիչը: 2008-2014թթ. Տիգրան Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ Վարչապետի պաշտոնը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







