2020 թվականին կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիրը։Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարան ապահովվելել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների առջև 1989 թվականից ձգվող Կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020 թվականի բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան վեց անգամ ավելացել են, և 2020 թվականի բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 մլրդ դրամ»։
Կառավարության ղեկավարը նշեց, որ աղետի գոտու ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







