Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է։ Սրա առթիվ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Նա մասնավորապես գրել է․
«Իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանում հրեական համայնքին և ոգու տոկություն մաղթում Հոլոքոստը վերապրածների ժառանգներին:
Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբևէ տեղի ունեցած ամենասարսափելի ոճրագործություններից են»:
Այս համատեքստում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է Ցեղասպանությունների դատապարտումն ու դրանց պատշաճ գնահատականի արժանացնելը ՝ ոճրագործությունները կանխարգելելու համար ու ի նշան հարգանքի անմեղ զոհերի հիշատակի առաջ:
Արման Թաթոյանը կից հրապարակել է Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի լուսանկարները: Դրա երկու սյուները խորհրդանշում են երկու հայերի և հրեաների ճակատագրերի հարցում նմանությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







