Երեկ՝ հունվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել:
Shamshyan.com-ի փոխանցմամ՝ ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից և ինքաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, և չկրակված փամփուշտներ: Հայտնաբերվել է նաև ատրճանակ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ Opel մակնիշի 88 UF 808 համարանիշի ավտոմեքենա, իսկ կրակոցների արդյունքում վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Gazel մակնիշի ավտոմեքենա:
Ոստիկանությունը պարզում է, արդյոք կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







