Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի երեք մարզերի 22 հրշեջ մեքենաէ նվիրել: Ինչպես տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից, այդ մեքենաները հատկացվելու են Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերին:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 22 հրշեջ ավտոմեքենայի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց, որ դեռ 1988-ի երկրաշարժից սկսած՝ Ճապոնիան մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին: Իսկ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջուն Յամադան ասաց, որ Հայաստանում տեղի ունեցող հրդեհները ցույց են տալիս, որ ճիշտ ժամանակին էր այս օգնությունը:
Նախարար Ցոլակյանի խոսքով՝ Երևանում շրջիկ-փրկարարական ջոկատների կարիք կա։
«Մեծ շենքերի հետ կապված, հագեցած տրանսպորտային երթևեկության պայմաններում ունենք ոչ միայն փրկարարական ջոկատի քանակի խնդիր (Երևանն այս պահին ունի 13 փրկարարակ ջոկատ), այլև տեղակայման խնդիր»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ քաղաքն ունի 21 ջոկատի կարիք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







