2019 թվականին Հայաստան է ժամանել շուրջ 1.9 մլն զբոսաշրջիկ։ Այս մասին ասված է ՀՀ Կառավարության Ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
2019 թվականին արձանագրված ցուցանիշը 14.7%-ով ավել է 2018 թվականի ժամանածների թվից:
«2017 թվականի համեմատ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 26.7%-ով կամ գրեթե 400 հազարով»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) «Զբոսաշրջային բարոմետրի» տվյալներով՝ Հայաստանն ընդգրկվել է ամենաարագ զբոսաշրջային աճ գրանցող երկրների քսանյակի մեջ։ Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանը 12-րդն է՝ 14․4 տոկոս աճով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







