Խաբեբաները օգտագործում են հիմնականում հեռախոսային հաղորդակցությունների մեխանիզմներ, որոնց ընթացքում հանդես գալով որպես բանկային աշխատակիցներ՝ կորզում են զրուցակիցներից անձնական տվյալներ։
Խաբեբաները զանգահարում են զոհին և ներկայանում որպես այն բանկի աշխատակից, որի ծառայություններից նա օգտվում է։
Նրանք հայտարարում են, որ կազմակերպությունը գրանցել է համապատասխան հաճախորդի հաշվից ֆինանսական միջոցների անօրինական դուրսբերման փորձ, նշում, որ բանկը խոչընդոտել է գումարի շորթման փորձը՝ արդյունքում կորզելով նաև զոհին պատկանող բանկային հաշվին առնչվող և նրան հասանելիություն ապահովող այլ տվյալներ։
Իմանալով, թե որ օպերացիոն համակարգից է օգտվում բանկի հաճախորդը, չարագործներն առաջարկում են տեղադրել հավելված, որը հեռավոր հասանելիություն կապահովի, ինչը նրանց հնարավորություն է ընձեռում մուտք գործել զոհի սմարթֆոն։
Խաբեության նման մեխանիզմների բացահայտմամբ զբաղվող մասնագետները նշում են, որ դրանք մեծ տարածում ունեն։
Ընդ որում մասնագետները նշում են, որ նման մեխանիզմների բացահայտումը շատ ավելի բարդ է և խորհուրդ են տալիս քաղաքացիներին զգոնություն պահպանել և անծանոթների հետ հեռախոսով խոսելիս՝ չկիսվել բանկային քարտերին առնչվող տվյալներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







