Ինչպես գիտենք Հիտլերյան Գերմանիան չի կարողացել ստեղծել սեփական միջուկային զենքը։
Եվ այս մասին խոսելով՝ Կուրչատովի ինստիտուտի ազգային հետազոտական կենտրոնի տնօրենի խորհրդական և հայրենական ատոմային նախագծի պատմաբան Անդրեյ Գագարինսկին նշել է, որ պատճառը հիտլերյան իշխանության ծրագրերի մեջ է թաքնված. Ադոլֆ Հիտլերի իշխանությունն իր առջև նպատակ չի դրել ստեղծել ատոմային ռումբ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Ռուս պատմաբանը հավելել է նաև, որ վերջին որոշիչ, բայց անհաջող փորձը այս ժամանակահատվածում անցկացրել է գերմանացի հայտնի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Վերներ Գեյզենբերգը 1945 թվականի մայիսին արդեն ֆրանսիական տանկերի գրոհի ներքո։
Այս ամենից զատ, ինչպես նշում է պատմաբանը, գերմանացի ատոմագետները իշխանություններից այդպես էլ լուրջ ֆինանսավորում չեն պահանջել ատոմային զենքի ստեղծման նախագծերի կյանքի կոչման նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







